Սեբորեային դերմատիտի կամ մաշկաբորբի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- մաշկի թեփուկավորում (թեփոտում)` գլխամաշկի, մազերի, հոնքերի, մորուքի կամ բեղերի վրա
- մաշկային ճարպոտ բծեր՝ ծածկված սպիտակ կամ դեղին թեփուկներով կամ կեղևով, որոնք կպնում են մազի առանցքին` գլխամաշկի, դեմքի, քթի կողքերի, հոնքերի, ականջների ետնամասի, կոպերի կամ թարթիչների, կրծքի, թևատակերի, աճուկների շրջանում կամ կրծքագեղձերի տակ
- թեփոտվող բշտիկային ցան, որը կարող է երևալ ավելի մուգ կամ ավելի բաց՝ շագանակագույն կամ սև մաշկ ունեցող մարդկանց մոտ և ավելի կարմրած՝ սպիտակ մաշկ ունեցողների մոտ
- օղակաձև (օղակավոր) ցան, որը բնորոշ է պետալոիդ սեբորեային դերմատիտին
- քոր (պրուրիտուս):
Սեբորեային դերմատիտի գանգատներն ու ախտանիշները հակված են բռնկվելու սթրեսի, հոգնածության կամ սեզոնային փոփոխության դեպքում:
Սեբորեային դերմատիտ կարող է հանդիպել նաև մինչև երեք ամսական նորածինների մոտ և զուգակցվել բարուրային մաշկաբորբովի հետ՝ առաջացնելով հաստ, ճարպոտ, դեղնավուն թեփուկներ և կեղևներ գլխի մազածածկ հատվածի սահմանին։
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե՝
- ձեզ այնքան անհարմարավետ եք զգում, որ կորցրել եք ձեր քունը կամ սահմանափակել եք ձեր առօրյա գործերը
- ձեր մաշկի վիճակը ստիպում է ձեզ ամաչել կամ մշտապես մտահոգված լինել
- դուք կարծում եք, որ ձեր մաշկը վարակված է
- դուք փորձել եք ինքնուրույն բուժել ձեր մաշկային խնդիրը, բայց ձեր ախտանիշները պահպանվում են:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024