Սեռական գործունեության ժամանակ առաջացող գլխացավի բուն պատճառը որոնելիս ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտություններից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Գլխուղեղի պատկերային հետազոտություններ, այդ թվում՝ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային անգիագրաֆիա (ՄՌԱ) կամ համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա (ԿՏԱ)․ այս հետազոտություններն օգտագործում են ռենտգենյան ճառագայթներ (ԿՏ և ԿՏԱ-ի դեպքում) կամ մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ (ՄՌՏ և ՄՌԱ-ի դեպքում)՝ ձեր գլխուղեղի մանրակրկիտ շերտապատկերներ ստանալու համար: Դրանք կարող են օգնել գլխի ներսում գլխացավի պատճառ հանդիսացող գոյացությունների կամ այլ շեղումների հայտնաբերմանը:
- Անգիոգրաֆիաներ․ ցերեբրալ անգիոգրաֆիան կարող է օգնել գլխուղեղը սնուցող զարկերակների հետ կապված խնդիրների հայտնաբերմանը: Հետազոտությունը կատարվում է սովորաբար աճուկային շրջանից արյունատար անոթի մեջ կաթետերի ներմուծումից հետո:
- Գոտկային (լյումբալ) պունկցիա․ գոտկային հատվածից ասեղի օգնությամբ ողնուղեղային հեղուկի փոքր քանակության նմուշառումը և լաբորատոր հետազոտությունը կարող է օգնել վարակի կամ ներուղեղային արյունահոսության հայտնաբերմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024