Որոշ դեպքերում սեռական գործունեության հետ կապված ձեր առաջին գլխացավը կարող է լինել նաև ձեր միակը:
Այս տեսակի գլխացավերի մի մասն արագորեն բարելավվում է, ուստի ցավն անհետանում է, քանի դեռ որևէ ցավազրկող չի օգտագործվել:
Կանխարգելիչ դեղամիջոցներ
Եթե ունեք սեռական գործունեության հետ կապված գլխացավերի պատմություն (անամնեզ), և որևէ այլ պատճառ չի հայտնաբերվել, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ կանոնավոր կերպով ընդունեք կանխարգելիչ դեղամիջոցներ:
- Ամենօրյա դեղամիջոցներ. բետա պաշարիչները, օրինակ՝ Պրոպրանոլոլը (Ինդերալ, Իննոպրան XL) կամ Մետոպրոլոլը (Լոպրեսսոր, Տոպրոլ-XL), որոնք օգտագործվում են բարձր արյան ճնշման, սրտի իշեմիկ հիվանդության և միգրենի բուժման համար, կարող են ամեն օր ընդունվել սեռական բնույթի գլխացավերը կանխելու համար: Դրանք խորհուրդ են տրվում միայն հաճախակի կամ երկարատև նոպաների դեպքում: Կալցիումական անցուղիների պաշարիչները, ինչպիսին է Վերապամիլի հիդրոքլորիդը (Կալան SR), որը նույնպես օգտագործվում է բարձր արյան ճնշման բուժման համար, կարող է մեկ այլ տարբերակ լինել: Մարդկանց մոտ, ովքեր ունեն միգրենի պատմություն, կարող են օգտագործվել միգրենի կանխարգելիչ մեկ այլ դեղամիջոց:
- Ըստ անհրաժեշտության օգտագործման դեղամիջոցներ. գլխացավը կանխելու համար հակաբորբոքային դեղամիջոց համարվող Ինդոմետացինը կամ միգրենի դեմ դեղամիջոցների խմբից տրիպտաններից մեկնումեկը կարելի է ընդունել նախատեսվող սեռական հարաբերությունից մոտ մեկ ժամ առաջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024