Կրծքագեղձում կասկածելի գոյացություններ
29-04-2019
1 րոպե

Կանանց կրծքագեղձում ուռուցքանման կամ հանգուցավոր գոյացությունն առաջանում է այս օրգանի հյուսվածքի գերաճի պատճառով:
Կրծքագեղձում նման գոյացություն պատահաբար հայտնաբերումը կարող է խիստ վախեցնել և անհանգստացնել, սակայն հանգույցների կամ նման գոյացությունների մեծ մասն իրականում վտանգավոր չէ: Խիստ անհանգստանալ պետք չէ, սակայն կարևոր է, որ այցելեք բժշկին և միասին որոշեք հետագա քայլերը:
Նորմայում կրծքագեղձի հյուսվածքում դաշտանային ցիկլի հետ կապված կարող են որոշակի գոյացություններ կամ հանգույցներ առաջանալ, որոնք կարող են ցավ, ծանրության կամ անհարմարավետության զգացում պատճառել: Այս երևույթները կարող են ի հայտ գալ դաշտանից երկու շաբաթ առաջ, աստիճանաբար սաստկանալ և դաշտանը սկսվելուն պես կտրուկ մեղմանալ կամ անհետանալ:
Եթե ունեք կրծքագեղձի որևէ հիվանդություն կամ խնդիր, կարող եք կրծքագեղձերից մեկնումեկում կամ երկուսում զգալ որոշ փոփոխություններ, օրինակ՝
- կլորավուն, հարթ եզրերով և պնդացած ուռուցքանման գոյացություններ
- մաշկի տակ հեշտությամբ շարժվող (շարժուն) մեծ և պինդ գոյացություն
- պնդացած, անկանոն ձևի և անշարժ գոյացություն
- կրծքագեղձը ծածկող մաշկի կարմրություն կամ ներքաշվածություն
- կրծքի չափսերի և ձևի փոփոխություններ
- պտուկից հեղուկ արտադրություն:
Կրծքագեղձում ուռուցքանման գոյացություններ կարող են կրծքագեղձի հետևյալ խնդիրների դեպքում՝
- կիստա
- ֆիբրոզ-ցիստոզ փոփոխություններ
- ֆիբրոադենոմա
- վնասվածքներ և վարակներ (մաստիտ)
- քաղցկեղ:
Միայն բժշկական զննությամբ և ոչ հազվադեպ որոշ գործիքային հետազոտություններով կարող է պարզ դառնալ, թե կրծքագեղձում ինչ ծագման և բնույթի գոյացություն է:
Սա նշանակում է, որ մեկ կամ երկու կրծքերում գոյացություններ հայտնաբերելիս առաջին քայլը պետք է լինի բժշկին այցելելը:
Հոդվածը վերանայվել է՝ 11-07-2021