Գրադարան

Կրծքագեղձի քաղցկեղ

Կրծքագեղձի քաղցկեղ

Time Read 1 րոպե

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որը ձևավորվում է կրծքագեղձի բջիջներում:

Մաշկի քաղցկեղից հետո կրծքագեղձի քաղցկեղը ԱՄՆ-ում կանանց մոտ ախտորոշված ամենատարածված քաղցկեղն է: Կրծքագեղձի քաղցկեղը կարող է առաջանալ և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, սակայն այն շատ ավելի տարածված է կանանց մոտ:

Կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընթանալ մի շարք ախտանիշներով, սակայն հաճախ ի հայտ է գալիս որպես կրծքագեղձի ներսում կոշտուկի կամ պնդացած շրջանի առաջացում: Եթե նկատում եք այս նշանները, առանց ուշացնելու դիմեք բժշկին: Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման լավագույն տարբերակը առողջ ապրելակերպն է և կրծքագեղձերի պարբերաբար ստուգումը: Կրծքագեղձերի ստուգման լավագույն ժամանակաշրջանը դաշտանին հաջորդող օրերն են:

Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման և գիտաբժշկական հետազոտության ֆինանսավորմանն ուղղված էական աջակցությունը նպաստել է քաղցկեղի այս տեսակի ախտորոշման և բուժման առաջընթացին: Կրծքագեղձի քաղցկեղի ապրելիության մակարդակն աճել է, և այս հիվանդության հետ կապված մահերի թիվը անշեղորեն նվազում է, որը հիմնականում պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են ավելի վաղ հայտնաբերումը, բուժման նոր անհատականացված մոտեցումը և հիվանդության ավելի լավ հասկանալը:

Տեսակները

  • անգիոսարկոմա
  • ծորանային կարցինոմա in situ
  • կրծքագեղձի բորբոքային քաղցկեղ
  • ինվազիվ բլթային կարցինոմա
  • բլթային կարցինոմա in situ
  • տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղ
  • կրծքագեղձի Պեջետի հիվանդություն
  • կրծքագեղձի կրկնվող (ռեկուրենտ) քաղցկեղ:

Հոդվածը տեղադրվել է՝ 28-06-2018 վերանայվել է՝ 05-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով