Ոսկրածուծը ձեր ոսկրերում առկա սպունգանման հյուսվածք է: Այն պարունակում է ցողունային բջիջներ, որոնցից զարգանում են ձեր արյան բոլոր երեք տեսակի բջիջները՝ արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ), արյան սպիտակ բջիջներ (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ):
Արյան թիթեղիկները ձուլվում են միմյանց՝ օգնելով արյան մակարդուկի ձևավորմանը (թրոմբ), երբ դուք վնասում եք որևէ արյունատար անոթ, օրինակ, պատահական կտրելով ձեր մատը: Թրոմբոցիտոզը զարգանում է, երբ ձեր օրգանիզմն արտադրում է չափազանց շատ արյան թիթեղիկներ:
Ռեակտիվ թրոմբոցիտոզ
Սա թրոմբոցիտոզի ավելի տարածված տեսակ է: Այն զարգանում է մեկ այլ հիվանդության կամ առողջական խնդրի պատճառով, ինչպիսիք են՝
- արյան կորուստ
- քաղցկեղ
- վարակներ
- երկաթի պակաս (դեֆիցիտ)
- փայծաղի հեռացում (սպլենէկտոմիա)
- հեմոլիտիկ անեմիա, երբ արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ) քայքայվում են ավելի արագ, քան արտադրվում են, հաճախ՝ արյան որոշ հիվանդությունների կամ աուտոիմուն խանգարումների պատճառով
- բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, սարկոիդոզը կամ աղիների բորբոքային հիվանդությունը
- վիրահատություն կամ տրավմայի այլ տեսակներ:
Էսենցիալ թրոմբոցիտեմիա
Այս խանգարման պատճառը պարզ չէ, սակայն հաճախ կարող է խոսք գնալ որոշակի գեների փոփոխությունների հետ (մուտացիաներ): Հիվանդությունը բնորոշվում է մեծաքանակ, հաճախ՝ ոչ նորմալ արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) արտադրությամբ, որոնք հաճախ ճիշտ չեն գործում: Սա հանգեցնում է արյան մակարդման կամ արյունահոսություններով ընթացող բարդությունների շատ ավելի մեծ ռիսկի, քան կարող է բերել ռեակտիվ թրոմբոցիտոզը:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024