Գրադարան

Թրոմբոցիտոզ. ախտանիշներ

Թրոմբոցիտոզ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) բարձր մակարդակներ ունեցող մարդիկ հաճախ որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն:

Եթե, այնուամենայնիվ, զարգանում են ախտանիշներ, դրանք հաճախ վերաբերվում են արյան մակարդուկներին (թրոմբ): Օրինակներից են՝

  • գլխացավ
  • շփոթվածություն կամ խոսքի փոփոխություններ
  • կծքավանդակի ցավ
  • շնչարգելություն և հևոց
  • սրտխառնոց
  • թուլություն
  • ձեռքերում (դաստակներում) կամ ոտնաթաթերում այրող բնույթի ցավեր, թմրածություն կամ ծակոցներ (պարէսթեզիա):

Ավելի հազվադեպ, արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) խիստ բարձր մակարդակները կարող են առաջացնել արյունահոսություն: Սա կարող է պատճառել՝

  • քթային արյունահոսություն
  • արյունազեղումներ
  • բերանից կամ լնդերից արյունահոսում
  • արյունային կղանք:

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք որևէ բացատրություն չունեցող ախտանիշներ, որոնք ստացել են համառ բնույթ: Սուր գանգատների դեպքում անմիջապես զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-08-2023 վերանայվել է՝ 03-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով