Էսենցիալ թրոմբոցիտեմիան կարող է հանգեցնել մի շարք կյանքին սպառնացող հավանական բարդությունների:
Դրանիցից կարևորները ներկայացված են ստորև:
- Ինսուլտներ. եթե գլխուղեղը սնուցող զարկերակների լուսանցքում ձևավորվում է արյան մակարդուկ (թրոմբ), դա կարող է ինսուլտի պատճառ դառնալ: Մինի-ինսուլտը, որը նաև կոչվում է անցողիկ իշեմիկ գրոհ, արյան հոսքի ժամանակավոր ընդհատումն է դեպի գլխուղեղի մի շրջան:
- Սրտամկանի ինֆարկտներ. ավելի հազվադեպ, էսենցիալ թրոմբոցիտեմիան կարող է առաջացնել արյան մակարդուկներ (թրոմբներ) այն զարկերակներում, որոնք արյուն են մատակարարում ձեր սրտամկանին (պսակային զարկերակներ):
- Քաղցկեղ. թեև հազվադեպ, սակայն էսենցիալ թրոմբոցիտեմիան կարող է հանգեցնել լեյկոզի մի տեսակի, որն արագ է զարգանում:
Հղիության բարդություններ
Էսենցիալ թրոմբոցիտեմիայով կանանց մեծամասնությունն անցկացնում է նորմալ, առողջ հղիություն: Սակայն, չվերահսկվող թրոմբոցիտեմիան կարող է հանգեցնել վիժման և այլ բարդությունների: Հղիության բարդությունների ռիսկը կարող է կրճատվել կանոնավոր ստուգումների և դեղորայքի միջոցով, այնպես որ համոզվեք, որ հղիության ընթացքում գտնվում եք ձեր բժիշկի պարբերաբար վերահսկողության ներքո:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024