Տրիխոտիլոմանիան, որը նաև կոչվում է մազերը պոկելու խանգարում, հոգեկան առողջության խնդիր է:
Այն բնորոշվում է գլխամաշկից, հոնքերից կամ մարմնի այլ շրջաններից մազերը քաշելու կամ պոկելու հաճախակի, կրկնվող և անդիմադրելի ցանկությամբ: Դուք կարող եք փորձել դիմակայել այսպիսի տարօրինակ մղումը, բայց չեք կարող կանգ առնել: Տրիխոտիլոմանիան մի խումբ խնդիրների մի մասն է, որոնք հայտնի են որպես մարմնի վրա կենտրոնացած կրկնվող վարքագծեր:
Գլխամաշկի մազերը պոկոտելը հաճախ հանգեցնում է ճաղատ շրջանների առաջացման: Սա կարող է առաջացնել բազմաթիվ խնդիրներ և ազդել ձեր աշխատանքի, դպրոցի և հանրային կյանքի վրա: Դուք կարող եք երկար ճանապարհ անցնել՝ ձեր իսկ ստեղծած մազերի կորուստը թաքցնելու համար:
Որոշ մարդկանց մոտ տրիխոտիլոմանիան կարող է լինել թեթև և կառավարվելի: Մյուսների համար մազերը քաշելու ակամա կամ գիտակցված ցանկությունը չափազանց ուժեղ է հուզականորեն հաղթահարելու համար: Բուժման որոշ տարբերակներ կարող են օգնել մազերի պոկման նվեցեցմանը կամ ամբողջությամբ վերացնել այն:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024