Տրիխիլոմանիայի կամ մազերի պոկոտման խանգարման ախտանիշները ներառում են հետևյալը:
- Մազերը բազմիցս քաշել-պոկելը` անկախ նրանից, թե դա տեղի է ունենում ինքնաբերաբար կամ կանխամտածված, սովորաբար՝ գլխամաշկից, հոնքերից կամ թարթիչներից, բայց երբեմն նաև՝ մարմնի այլ շրջաններից: Տեղերը ժամանակի ընթացքում կարող են փոխվել:
- Նախքան մազերը պոկելը կամ երբ փորձում են դիմակայել դրան՝ աճող լարվածության զգացողություն:
- Մազերը պոկելուց հետո հաճույքի կամ հանգստության զգացում:
- Մազերի կորուստ, որը հեշտությամբ նկատվում է, ինչպիսիք են կարճացած մազերը կամ գլխամաշկի կամ ձեր մարմնի այլ տեղերում նոսրացած կամ ճաղատացած շրջանները: Կարող են նաև դիտարկվել նոսրացած կամ բացակայող թարթիչներ կամ հոնքեր:
- Մազերի որոշակի տեսակներ պոկելը, նույն գործողությունները նմանատիպ ձևով կատարելն ամեն անգամ մազերը պոկելիս կամ մազերը որոշակի ձևով պոկելը (ծես կամ ռիտուալ):
- Պոկոտած մազերը կծելը, ծամելը կամ կուլ տալը (ուտելը):
- Պոկոտած մազերի հետ խաղալը կամ կամ դրանք շրթունքներին կամ դեմքին քսելը:
- Մազերի պոկոտելու կամ դա ավելի հազվադեպ անելու բազմակի անհաջող փորձեր:
- Աշխատավայրում, դպրոցում կամ հանրային իրավիճակներում մեծ սթրես կամ խնդիրներ՝ կապված մազերը պոկելու հետ:
Տրիխոտիլոմանիան նաև հաճախ ներառում է մաշկը փորփրելը, եղունգները կրծելը կամ շրթունքները ծամելը: Երբեմն կարող է հանդիպել ընտանի կենդանիների, տիկնիկների կամ այնպիսի նյութերի մազերի կամ մազմզուկների պոկելը, ինչպիսիք են հագուստը կամ վերմակները: Մազերը քաշելը սովորաբար կատարվում է բոլորից թաքուն: Նոպաները (սրացումները) կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի ժամ: Դուք կարող եք փորձել թաքցնել ձեր վիճակն ուրիշներից:
Տրիխիլոմանիայի ժամանակ մազերի պոկոտումը կարող է լինել այս տեսակներից մեկնումեկը:
- Ակամա (ավտոմատ). դուք կարող եք պոկել ձեր մազերը՝ առանց նույնիսկ գիտակցելու, որ դա անում եք: Դա կարող է պատահել, օրինակ, երբ ձանձրանում եք, ընթերցում եք կամ հեռուստացույց եք դիտում:
- Գիտակցված (կենտրոնացած). դուք կարող եք հատուկ քաշել ձեր մազերը ՝ ձեր լարվածությունը կամ վատ ինքնազգացողությունը թեթևացնելու համար: Դուք կարող եք մշակել հատուկ ծեսեր (ռիտուալներ) ձեր մազերը քաշելու համար, ինչպիսին է ճիշտ մազերը գտնելը: Դուք կարող եք խաղալ պոկած մազերի հետ, կծել դրանք կամ նույնիսկ կուլ տալ դրանք:
Դուք կարող եք ձեր մազերը քաշել ինչպես ակամա, այնպես էլ գիտակցված՝ կախված իրավիճակից և ձեր տրամադրությունից: Որոշակի դիրքեր կամ գործողություններ կարող են նպաստել մազերը քաշելում, օրինակ՝ գլուխը ձեռքով հենելը կամ մազերը խոզանակով սանրելը:
Տրիխիլոմանիային կարող է կապված լինել հույզերի (էմոցիաների) հետ:
- Բացասական զգացմունքներ. մազերը քաշելն ու պակելը կարող է լինել բացասական կամ անհարմար զգացմունքների դեմ պայքարի միջոց, ինչպիսիք են սթրեսը, տագնապը, ճնշվածությունը, ձանձրույթը, միայնությունը, ծայրահեղ հոգնածությունը կամ հիասթափությունը:
- Դրական զգացմունքներ. դուք կարող եք պարզել, որ ձեր մազերը քաշելը հաճելի է և որոշակի թեթևացում է ապահովում: Արդյունքում, դուք կարող եք շարունակել պոկել ձեր մազերը ՝ այդ դրական զգացողությունները պահպանելու համար:
Տրիխոտիլոմանիան երկարաժամկետ խանգարում է: Չբուժվելու դեպքում ախտանիշները կարող են սկսվել և շարունակվել շաբաթներ, ամիսներ կամ տարիներ: Բացի այդ, ախտանիշների ծանրության աստիճանը կարող է ժամանակի ընթացքում փոխվել: Օրինակ՝ դաշտանի ընթացքում հորմոնային փոփոխությունները որոշ կանանց մոտ կարող են վատթարանալ ախտանիշները: Հազվադեպ, խանգարումը սկսվելուց մի քանի տարվա ընթացքում ի հայտ է գալիս մազերի ծայրերը քաշելու սովորույթը:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե չեք կարող դադարեցնել ձեր մազերը պոկելը կամ արդյունքում ամաչում կամ հիասթափվում եք ձեր արտաքին տեսքի համար, խոսեք ձեր բժշկի հետ: Տրիխոտիլոմանիան պարզապես վատ սովորույթ չէ, դա հոգեկան առողջության խնդիր է, որն առանց բուժման հավանական չէ, որ կլավանա:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024