Որոշ բուժումներ շատերին օգնել են մազերի պոկելը նվազեցնելուն կամ ամբողջովին վերացմանը:
Դրանք ներառում են թերապիա և երբեմն դեղորայքային բուժում:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիա)
Տրիխոտիլոմանիայի բուժման համար կարող են օգտակար լինել թերապիայի հետևյալ տեսակները:
- Սովորության փոփոխության ուսուցում. այս վարքաբանական թերապիան տրիխոտիլոմանիայի հիմնական բուժումն է: Ձեզ կսովորեցնեն, թե ինչպես ճանաչել իրավիճակները, երբ դուք, ամենայն հավանականությամբ, կսկսեք պոկել ձեր մազերը և նաև խորհուրդներ կտան, թե ինչպես դրանք փոխարինել այլ վարքագծերով: Օրինակ, դուք կարող եք սեղմել ձեր բռունցքները՝ օգնելու մազերը պոկելու ցանկության թուլացմանը: Սովորության փոփոխման ձևերից մեկը, որը կոչվում է անջատում, ներառում է ձեր ձեռքը ձեր մազերից արագ դեպի այլ վայր տեղափոխելը, երբ զգում եք, որ ցանկանում եք ձեր մազերը քաշել: Սովորությունները ձևափոխող մեթոդների և հմտությունների ուսուցման հետ մեկտեղ նաև կարող են օգտագործվել այլ բուժումներ:
- Ընդունման և հանձնառության թերապիա. այս թերապիան կարող է օգնել ձեզ սովորել, թե ինչպես ընդունել ձեր մազերը քաշելուն ուղված ցանկությունները՝ առանց դրանց համաձայն գործելու:
- Ճանաչողական (կոգնիտիվ) թերապիա. այս թերապիան կարող է օգնել ձեզ բացահայտել և վերլուծել մազերը քաշելու վերաբերյալ ձեր համոզմունքները կամ պնդումները, որոնք անիրատեսական են: Դուք կարող եք սովորել ձեր վիճակի գնահատման առողջ եղանակներ:
Տրիխոտիլոմանիայի բուժմանը կարող է օգնել այս վիճակին հաճախ ուղեկցող հոգեկան առողջության այլ խնդիրների մեղմացմանը, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը կամ ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործման հետ կապված խնդիրները:
Դեղորայքային բուժում
Թեև ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) չի հաստատել որևէ դեղամիջոց հատուկ տրիխոտիլոմանիայի բուժման համար, որոշ դեղամիջոցներ կարող են օգնել որոշակի ախտանիշների վերահսկմանը, ինչպիսիք են անհանգստությունը և դեպրեսիան:
Օրինակ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ որևէ հակադեպրեսանտ, ինչպիսին է Կլոմիպրամինը (Անաֆրանիլ): Հետազոտությունները ցույց են տալիս, որ N-ացետիլցիստեինը՝ տրամադրության վրա ազդող ամինաթթուն, նույնպես կարող է օգնել: Մեկ այլ դեղամիջոց, որի հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ կարող է արդյունավետ լինել, Օլանզապինն է (Զիպրեքսա): Այս դեղամիջոցը նշանակվում է որոշ ծանր հոգեկան խանգարումների բուժման համար, որոնք ազդում են մտածողության վրա:
Զրուցեք ձեր բժշկի հետ առաջարկվող ցանկացած դեղամիջոցի մասին: Դրանց ակնկալվող օգուտները պետք է հավասարակշռված լինեն հնարավոր կողմնակի ազդեցությունների հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024