Առաջին հայացքից որ լուրջ թվացող տրիխոտիլոմանիան կամ մազերի պոկոտման խանգարումը կարող է վնասակար ազդեցություն թողնել ձեր կյանքի վրա:
Բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Հուզական սթրես. դուք կարող եք հիասթափություն, ամոթ և անհարմար զգալ ձեր վիճակի և մազերի կորստի պատճառով: Դուք նաև կարող եք հասկանալ, որ այլևս չեք վերահսկում ձեր մազերի կորուստը: Տրիխոտիլոմանիան նաև կարող է հանգեցնել ցածր ինքնագնահատականի, դեպրեսիայի, անհանգստության և ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործման հետ կապված խնդիրների:
- Խնդիրներ ձեր հանրային կյանքում և աշխատանքում. մազաթափությունը կարող է հանգեցնել նրան, որ խուսափեք հանրային իրադարձություններից, կրթական և աշխատանքային հնարավորություններից: Դուք կարող եք ստիպված լինել կրել կեղծամներ կամ հարդարել ձեր մազերը՝ ճաղատացած դաշտերը թաքցնելու համար կամ օգտագործեք կեղծ թարթիչներ: Դուք նաև կարող եք խուսափել ինտիմ կյանքից՝ ձեր վիճակն ու խնդիրը թաքցնելու համար:
- Մաշկի և մազերի վնասում. մազերն անընդհատ քաշելը կարող է հանգեցնել սպիների, վարակների և գլխամաշկի կամ այն տարածքի վնասումների, որտեղի մազերը քաշվում են: Սա կարող է անդառնալիորեն ազդել մազերի աճի վրա՝ հանգեցնելով մշտական մազաթափության:
- Մազակծիկներ. պոկած մազերն ուտելը կարող է հանգեցնել մարսողական խողովակում մեծ, խճճված մազակծիկների ձևավորման, որոնք էլ իրենց հերթին՝ մարսողական խնդիրների: Մի քանի տարվա ընթացքում մազակծիկները կարող են առաջացնել քաշի կորուստ, փսխում, աղիքային անանցանելիություն (խցանում) և նույնիսկ մահ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024