Տրիխոտիլոմանիան կամ մազերի պոկոտման խանգարումն ախտորոշելու համար, ամենայն հավանականությամբ, կսկսեք ֆիզիկական քննությունից (բուժզննում):
Դրանից հետո դուք կարող եք դիմել հոգեկան առողջության մասնագետի, ով փորձառու է տրիխոտիլոմանիայի բուժման մեջ: Տրիխոտիլոմանիայի ախտորոշումը կարող է ներառել՝
- մազերի կորստի կամ մազաթափության զննում
- մազաթափության հնարավոր առողջական խնդիրների ստուգում, այդ թվում՝ լաբորատոր թեստեր
- մազաթափության հարցերով ձեզ հետ զրույց, այդ թվում՝ մազերը պոկելու հետ կապված վարքագծերի և զգացմունքների (հույզերի) վերլուծություն
- որևէ ֆիզիկական (մարմնական) կամ հոգեկան խնդրի բացահայտում, որը կարող է հանդես գալ մազերը պոկոտելու հետ միասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024