Եռորյակ նյարդի նեվրալգիայի ժամանակ, որը նաև կոչվում է ցավոտ ջղաձգում (tic douloureux), խանգարվում է համանուն նյարդի գործառույթը:
Սովորաբար, խնդրի հիմքում ընկած է նորմալ արյունատար անոթի (այս դեպքում՝ զարկերակի կամ երակի) և ձեր գլխուղեղի հիմքում գտնվող եռորյակ նյարդի շփումը: Այս շփումը ճնշում է նյարդի վրա և հանգեցնում վերջինիս գործունեության խանգարման:
Արյունատար անոթի սեղմումը եռորյակ նյարդի նևրալգիայի առավել տարածված պատճառներից մեկն է, սակայն նաև կան բազմաթիվ այլ հնարավոր պատճառներ: Դրանց մի մասը կարող է կապված լինել ցրված սկլերոզի կամ նմանատիպ խանգարման հետ, որը վնասում է որոշակի նյարդեր պաշտպանող միելինային թաղանթը: Եռորյակ նյարդի նևրալգիա նաև կարող է առաջանալ նույն նյարդը սեղմող ուռուցքի պատճառով:
Որոշ մարդիկ կարող են ունենալ այս վիճակը գլխուղեղի վնասման կամ այլ շեղումների պատճառով: Այլ դեպքերում, վիրաբուժական տրավման, ինսուլտը կամ դեմքի վնասվածքը կարող են դառնալ եռորյակ նյարդի նևրալգիայի պատճառ:
Դրդապատճառներ (տրիգերներ)
Տարբեր նպաստող գործոններ կարող են առաջացնել եռորյակ նյարդի նևրալգիային բնորոշ ցավ, այդ թվում՝
- սափրվելը
- դեմքին հպվելը
- ուտելը
- խմելը
- ատամները մաքրելը
- խոսելը
- դիմահարդարումը
- դեմքին փչող քամին
- ժպտալը
- դեմքը լվանալը:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-10-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024