Գրադարան
Եռորյակ նյարդի (տրիգեմինալ) նևրալգիա

1 րոպե
Եռորյակ նյարդի նևրալգիան կամ ցավոտ ջղաձգումը մի վիճակ է, որն առաջացնում է ցավոտ զգացողություններ, որոնք նման են դեմքի մի կողմի էլկտրահարությանը:
Այս քրոնիկ ցավային վիճակն ազդում է եռորյակ (եռարմատ, տրիգեմինալ) նյարդի վրա, որը զգացողական ազդանիշներ է փոխանցում ձեր դեմքից դեպի գլխուղեղ: Եթե ունեք եռորյակ նյարդի նևրալգիա, նույնիսկ ձեր դեմքի թույլ գրգռումը, օրինակ՝ ատամները խոզանակելուց կամ դիմահարդարումից, կարող է առաջացնել անտանելի ցավ:
Դուք սկզբում կարող եք զգալ կարճատև, թույլ նոպաներ: Սակայն տրիգեմինալ նևրալգիան կարող է զարգանալ և առաջացնել ավելի երկարատև և ավելի հաճախակի սուր ցավային նոպաներ: Եռորյակ նյարդի նևրալգիան ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ, և ավելի հավանական է, որ այս ցավային համախտանիշն առաջանա 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ:
Բուժման տարբեր մեթոդների շնորհիվ եռորյակ նյարդի նևրալգիա ունենալը բնավ չի նշանակում, որ դուք դատապարտված եք մշտական ցավերով լի կյանք վարել: Բժիշկները սովորաբար կարող են արդյունավետ կերպով կառավարել եռորյակ նյարդի նևրալգիան դեղորայքի, ներարկումների կամ վիրահատության միջոցով:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-10-2023 վերանայվել է՝ 20-10-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: