Գրադարան

Եռորյակ նյարդի նևրալգիա․ ախտանիշներ

Եռորյակ նյարդի նևրալգիա․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Եռորյակ նևրալգիայի ախտանիշները կարող են ներառել այս բնորոշ ախտանիշներից մեկը կամ մի քանիսը:

  • Սուր, ծակող, խոցող կամ հարվածող բնույթի ցավի դրվագներ, որոնք կարող են զգացվել որպես էլեկտրահարության նմանվող վիճակ:
  • Ցավի ինքնաբուխ նոպաներ կամ նոպաներ, որոնք կարող են առաջանալ այնպիսի բաներից, ինչպիսիք են դեմքին դիպչելը, ծամելը, խոսելը կամ ատամները խոզանակելը:
  • Մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե տևող ցավի նոպաներ:
  • Ցավ, որն ուղեկցվում է դեմքի կծկանքների (սպազմերի) հետ:
  • Բազմաթիվ նոպաների բռնկումներ, որոնք տևում են օրեր, շաբաթներ, ամիսներ կամ ավելի երկար, թեև որոշ մարդիկ ունենում են նաև անցավ շրջաններ:
  • Ցավ դեմքի այն շրջաններում, որոնք նյարդավորվում են եռորյակ (տրիգեմինալ) նյարդով, ներառյալ այտը, ծնոտը, ատամները, լնդերը, շրթունքները կամ ավելի հազվադեպ՝ աչքը և ճակատը:
  • Ցավ, որն առաջանում է դեմքի միային մի կողմի վրա։
  • Ցավը կենտրոնացած է մեկ կետում կամ տարածվում է ավելի լայն շրջաններում:
  • Ցավ, որը հազվադեպ է առաջանում գիշերը քնած ժամանակ:
  • Նոպաներ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են ավելի հաճախակի և սաստիկ:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ունեք դեմքի ցավ, հատկապես, եթե այն երկարատև կամ կրկնվող է կամ չի մեղմանում սովորական ցավազրկողներով, դիմեք ձեր բժշկին:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-10-2023 վերանայվել է՝ 25-10-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով