Գրադարան

Եռորյակ նյարդի նևրալգիա․ ախտորոշում

Եռորյակ նյարդի նևրալգիա․ ախտորոշում

Time Read 2 րոպե

Ձեր բժիշկն ախտորոշում է եռորյակ նյարդի (տրիգեմինալ) նևրալգիան՝ հիմնականում հիմնվելով ձեր ցավի նկարագրության վրա:

Մասնավորապես, բժիշկը հաշվի է առնում ցավի հետևյալ բնութագրիչները:

  • Տեսակ. եռորյակ նյարդի նևրալգիայի հետ կապված ցավը հանկարծակի է, ցնցող՝ նման էլեկտրահարությանը և կարճատև:
  • Տեղակայում. ձեր դեմքի այն հատվածները, որոնք ներառում են ցավը, ձեր բժշկին կհուշեն, թե արդյոք դրանք կապված են եռորյակ նյարդի հետ:
  • Հրահրող գործոններ (տրիգերներ). եռորյակ նյարդի նևրալգիայի հետ կապված ցավը սովորաբար առաջանում է ուտելուց, խոսելուց, դեմքի թեթև հպումից կամ նույնիսկ թեթև քամու ազդեցությունից:

Ձեր բժիշկը կարող է մի շարք հետազոտություններ նշանակել՝ ախտորոշելու տրիգեմինալ նևրալգիան և որոշելու ձեր վիճակի հիմքում ընկած պատճառները:

  • Նյարդաբանական քննություն. ձեր դեմքի տարբեր շրջանների շոշափումը և զննումը կարող են օգնել ձեր բժշկին հստակ որոշելու, թե որտեղ է ցավը տեղակայված, և, եթե կասկած կա, որ ունեք եռորյակ նյարդի նևրալգիա, վերջինիս որ ճյուղերը կարող են ախտահարված լինել: Ռեֆլեքսների ստուգումը նաև կարող են օգնել ձեր բժշկին որոշելու, արդյոք ձեր ախտանիշները պայմանավորված են սեղմված նյարդով կամ այլ վիճակով:
  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ձեր բժիշկը կարող է նշանակել ձեր գլխի ՄՌՏ սքանավորում՝ պարզելու, թե արդյոք նևալգիայի պատճառը ցրված սկլերոզը կամ ուռուցքն է: Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է կոնտրաստային նյութ ներարկել արյունատար անոթ՝ գլխուղեղային զարկերակները և երակները դիտելու և դրանցող արյան հոսքը տեսանելի դարձնելու համար:

Դիմային ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառով, ուստի ճշգրիտ ախտորոշումը կարևոր է: Որոշ իրավիճակներում ձեր բժիշկը նաև կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ, որ ժխտի կամ հաստատի այլ վիճակների և հիվանդությունների առկայությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-10-2023 վերանայվել է՝ 26-10-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով