Միզածորանային օբստրուկցիան կամ խցանումը կարող է գանգատներ կամ ախտանիշներ չառաջացնել:
Գանգատները կամ ախտանիշները կախված են նրանից, թե որտեղ է առաջացել խցանումը, մասնակի է այն, թե ամբողջական, որքան արագ է այն զարգանում, և արդյոք այն ազդում է մեկ կամ երկու երիկամների վրա (այլ կերպ ասած՝ միակողմանի է, թե երկկողմանի):
Գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- ցավ, սովորաբար՝ գոտկային շրջանում և երբեմն՝ որովայնում, որը կարող է ճառագայթել դեպի աճուկը կամ սեռական շրջանը
- միզարձակման քանակի փոփոխություններ, սովորաբար՝ կրճատում
- դժվարացած միզարձակում
- արյուն մեզում
- միզուղիների վարակներ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա):
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք անհանգստացնող գանգատներ և ախտանիշներ:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք՝
- այն աստիճան ուժեղ ցավ, որ չեք կարող հանգիստ նստել կամ որևէ հարմարավետ դիրք գտնել (կոչվում է երիկամային խիթ)
- ցավ, որն ուղեկցվում է սրտխառնոցով և փսխումներով
- ցավ, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, դողով ու սարսուռով
- արյուն մեզում
- միզարձակման դժվարություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024