Գրադարան
Վարիկոցելե. պատճառներ

1 րոպե
Ամորձիները ստանում են թթվածնով հարուստ արյուն երկու ամորձային զարկերակներից՝ մեկական զարկերակ ամորձապարկի յուրաքանչյուր կողմում:
Նույն կերպ, կան նաև երկու ամորձային երակներ, որոնք թթվածնից սպառված արյունը տեղափոխում են դեպի սիրտ: Ամորձապարկի յուրաքանչյուր կողմում փոքր երակային ցանցը (ողկույզանման հյուսակ) տեղափոխում է թթվածնից սպառված արյունը ամորձիից դեպի հիմնական ամորձային երակ: Վարիկոցելեն ողկույզանման հյուսակի մեծացումն է:
Վարիկոցելեի ճշգրիտ պատճառը անհայտ է: Նպաստող գործոնը կարող է լինել երակների ներսում փականների թերի գործառույթը, որոնք պետք է ապահովեն արյան հոսքի ճիշտ ուղղության պահպանումը: Բացի այդ, ձախ ամորձու երակը մի փոքր այլ ճանապարհով է անցնում, քան աջը (ձախ ամորձային երակն ուղիղ անկյան տակ թափվում է ձախ երիկամային երակի մեջ, մինչդեռ աջ ամորձային երակը թափվում է ստորին սիներակի մեջ), որն ավելի հավանական է դարձնում ձախից արյան հոսքի հետ կապված խնդրի զարգացումը:
Երբ թթվածնից աղքատ արյունը կուտակվում է երակային ցանցում, այդ երակները լայնանում են (ընդլայնվում են)՝ առաջացնելով վարիկոցելե:
Ռիսկի գործոններ
Ըստ երևույթին, վարիկոցելեի զարգացման համար որևէ կարևոր ռիսկի գործոն չկա:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2023 վերանայվել է՝ 14-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: