Գրադարան

Վարիկոցելե. ախտորոշում

Վարիկոցելե. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ձեր բժիշկը կարող է վարիկոցելե ախտորոշել փոշտի (ամորձապարկի) տեսողական զննման և շոշափման միջոցով:

Դուք, ամենայն հավանականությամբ, կհետազոտվեք պառկած և կանգնած վիճակում:

Երբ դուք կանգնած եք, ձեր բժիշկը կարող է խնդրել ձեզ խորը շունչ քաշել, պահել այն և ձգվել, ինչպես կղազատման ժամանակ: Այս մեթոդը (Վալսալվայի մանևր) կարող է հեշտացնել վարիկոցելեի արտաքին քննությունը:

Պատկերային հետազոտություն

Ձեր բժիշկը կարող է ցանկանալ, որ դուք անցնեք գերձայնային հետազոտություն: Գերձայնն օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ՝ ձեր ներքին կառուցվածքների պատկերներ ստեղծելու համար: Այս պատկերները կարող են օգտագործվել՝

  • վարիկոցելեի ախտորոշման հաստատմանը կամ բնութագրմանը
  • որպես ձեր գանգատների կամ ախտանիշների հնարավոր պատճառ մեկ այլ վիճակի բացառմանը
  • Հայտնաբերել ախտահարման կամ արյան հոսքը խոչընդոտող մեկ այլ գործոնի հայտնաբերմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2023 վերանայվել է՝ 15-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով