Գրադարան
Վարիկոցելե. բարդություններ

1 րոպե
Վարիկոցելե ունենալը կարող է դժվարացնել ձեր օրգանիզմի համար ամորձիների ջերմաստիճանը կարգավորելը:
Արդյունքում կարող են զարգանալ օքսիդատիվ սթրես (թթվածնաքաղցը) և թույների (տոքսինների) կուտակում: Այս գործոնները կարող են նպաստել հետևյալ բարդությունների առաջացմանը:
- Ամորձիների վատ առողջություն. սեռահասունացման շրջան անցնող տղաների համար վարիկոցելեն կարող է արգելակել ամորձիների աճը, հորմոնների արտադրությունը և ամորձիների առողջության և գործառույթի հետ կապված այլ գործոններ: Տղամարդկանց մոտ վարիկոցելեն կարող է հանգեցնել ամորձու աստիճանական կրճատման՝ հյուսվածքային կորստի պատճառով:
- Անպտղություն. վարիկոցելեն միշտ չէ, որ հանգեցնում է անպտղության: Այնուամենայնիվ, վարիկոցելե ախտորոշված տղամարդկանց մոտ 10%-ից մինչև 20%-ը երեխա ունենալու դժվարություններ են ունենում: Պտղաբերության խնդիրներ ունեցող տղամարդկանց մոտ 40%-ը վարիկոցելե ունի։
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2023 վերանայվել է՝ 14-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: