Գրադարան
Վիտիլիգո. պատճառներ

1 րոպե
Վիտիլիգոն առաջանում է, երբ գունանյութ (պիգմենտ) արտադրող բջիջները (մելանոցիտները) մահանում են կամ դադարում են մելանինի արտադրությունը՝ պիգմենտ, որը գույն է հաղորդում մաշկին, մազերին և աչքերին:
Մաշկային բծերը դառնում են ավելի բաց կամ սպիտակ: Անհասկանալի է, թե կոնկրետ ինչն է առաջացնում այս պիգմենտային բջիջների անգործությունը կամ մահը: Դա կարող է կապված լինել հետևյալի հետ՝
- իմունային համակարգի խանգարում (աուտոիմուն վիճակ)
- ընտանեկան պատմություն (ժառանգականություն)
- հրահրող իրադարձություն, ինչպիսին է սթրեսը, ուժեղ արևայրուքը կամ մաշկի վնասվածքը, ինչպես օրինակ՝ քիմիական նյութի հետ շփումը:
Վիտիլիգոն վարակիչ չէ:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2023 վերանայվել է՝ 18-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: