Եթե ունեք վիտիլիգո, այս խորհուրդները կարող են օգնել ձեզ, որ հոգ տանեք ձեր մաշկի մասին և բարելավեք դրա տեսքը:
- Պաշտպանեք ձեր մաշկը արևից և ուլտրամանուշակագույն ճառագայթների արհեստական աղբյուրներից. оգտագործեք լայն սպեկտրի, ջրադիմացկուն արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով: Կիրառեք արևապաշտպան քսուքն ավելի մեծ քանակներով և յուրաքանչյուր երկու ժամը մեկ կամ ավելի հաճախ, եթե լողում եք կամ քրտնած եք: Կարող եք նաև խուսափել արևից՝ մնալով ստվերոտ վայրերում և հագնելով այնպիսի հագուստ, որը պաշտպանում է ձեր մաշկն արևից: Խուսափեք սոլյարիից և արևային լամպերից: Ձեր մաշկն արևից պաշտպանելը օգնում է կանխելու գունաթափված մաշկի արևայրուքը: Արևապաշտպան քսուքը նաև նվազեցնում է արևայրուքը, որն ընդգծում է վիտիլիգոյի բծերը:
- Թաքցրեք ախտահարված մաշկը. դիմահարդարման և այլ միջոցները կարող են օգնել, որ նվազագույնի հասցնեք ձեր մաշկի գույնի տարբերությունները: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի փորձել մի քանի ապրանքանիշի դիմահարդարում կամ ինքնահարդարման միջոցներ՝ գտնելու այն տեսակը, որը լավ համադրվում է ձեր նորմալ մաշկի երանգին: Ընտրեք այնպիսի միջոց, որը պարունակում է դիհիդրօքսիացետոն, որը հաստատված է ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից (FDA):
- Խուսափեք դաջվածքներից (տատու). ձեր մաշկի վնասվածքը, որը կարող է հասցվել նաև դաջվածքի պատճառով, կարող է երկու շաբաթվա ընթացքում առաջացնել վիտիլիգոյի նոր շերտ:
Այլընտրանքային բժշկություն
Սահմանափակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Գինկգո բիլոբա խոտաբույստ կարող է վերադարձնել մաշկի գույնը վիտիլիգո ունեցող մարդկանց մոտ: Այլ փոքր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալֆա-լիպոյաթթուն, ֆոլաթթուն, վիտամին C-ն և վիտամին B12-ը լուսային թերապիայի (ֆոտոթերապիայի) հետ միասին կարող են վերականգնել որոշ մարդկանց մաշկի գույնը:
Ինչպես ցանկացած բուժման դեպքում, մինչև այլընտրանքային բժշկության որևէ մեթոդ փորձելը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, որ համոզվեք, որ դրանք չեն խանգարի ձեր մյուս բուժումներին:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024