Վուլվոդինիան կանանց սեռական օրգանների արտաքին մասը՝ ամոթույքը (վուլվա) ներառող երկարատև ցավի կամ անհարմարավետության (դիսկոմֆորտի) տեսակ է:
Այն տևում է առնվազն երեք ամիս և չունի որևէ հստակ պատճառ: Վուլվոդինիայի հետ կապված ցավը, այրոցը, գերզգայունությունը կամ գրգռվածությունը կարող են այն աստիճան անհարմարություն պատճառել, որ երկար նստելը կամ սեռական հարաբերությամբ զբաղվելը թվա անհնար: Վիճակը կարող է տևել ամիսներ և տարիներ:
Եթե ունեք վուլվոդինիայի ախտանիշներ, թույլ մի՛ տվեք, որ խնդիրը կամ տեսանելի նշանների բացակայությունը խանգարեն ձեզ խոսել ձեր գինեկոլոգի կամ այլ բուժաշխատողի հետ: Բուժումները կարող են թեթևացնել ձեր անհարմարավետությունը: Իսկ բուժող թիմը հնարավոր է, որ գտնի ձեր ցավի պատճառը: Այսպիսով, բժշկական հետազոտություն անցնելը կարևոր է:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-07-2024
Վերջին վերանայում՝ 05-07-2024