Չբուժելու դեպքում վուլվոդինիան կարող է ազդել ձեր հոգեկան առողջության, փոխհարաբերությունների և կյանքի այլ ոլորտների վրա:
Այս խնդիրը կապված է անհանգստության և դեպրեսիայի հետ: Այն նաև կապված է ընկճված սեռական ցանկության, գրգռման և հաճույքի հետ: Ցավոտ սեքսով զբաղվելու վախը կարող է առաջացնել հեշտոցը շրջապատող մկանների կծկանք (սպազմ), որը կոչվում է վագինիզմ: Ինտիմ հարաբերությունների հետ կապված խնդիրները, ինչպիսիք են վերոնշյալները, ստիպում են վուլվոդինիա ունեցող բազմաթիվ կանանց ամաչել, ունենալ ցածր ինքնագնահատական, կամ բացասական պատկերացում կազմել իրենց մարմնի նկատմամբ և չունենալ կամ կորցնել սեռական զուգընկերոջը:
Վուլվոդինիայի պատճառած ցավը և այլ ախտանշանները կարող են դժվարացնել աշխատանքային գործերը: Դուք նաև կարող եք խուսափել շփումներից և սոցիալական կապերից: Եվ կարող եք ունենալ որակյալ քնի հետ կապված խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2024
Վերջին վերանայում՝ 06-07-2024