Վուլվոդինիայի հիմնական ախտանիշն ամոթույքի (վուլվայի) ցավն է, որը ներառում է հեշտոցային բացվածքը (նախադուռ):
Ցավը հաճախ նկարագրվում է որպես՝
- այրոց
- գրգռվածություն
- խայթոց
- անհարմարավետություն
- ցավոտություն
- սուր կամ կտրող ցավեր:
Դուք նաև կարող եք զգալ նքացող ցավեր, պուլսացիա և այտուցվածություն:
Այն, թե որքան հաճախ կառաջանան այս ախտանշանները և կոնկրետ որտեղ դրանք կտեղակայվեն, տարբերվում է անձից անձից: Ցավը կարող է լինել մշտական կամ կարող է հանկարծակի սկսվել և անհետանալ: Այն կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ հպվում եք ամոթույքին (կոչվում է հրահրված վուլվոդինիա):
Դուք կարող եք ցավ զգալ ձեր ամբողջ ամոթույքի շրջանում: Սա կոչվում է տարածուն (գեներալիզացված) վուլվոդինիա: Կամ ցավը կարող է ընդգրկել միայն որոշակի հատված, ինչպիսին է հեշտոցային բացվածքը շրջապատող հյուսվածքը, որը կոչվում է նախադուռ: Սա հայտնի է որպես տեղայնացված (լոկալիզացված) վուլվոդինիա, և ավելի տարածված է, քան տարածուն տեսակը:
Ամոթույքի հյուսվածքը կարող է փոքր-ինչ բորբոքված կամ այտուցված թվալ: Ավելի հաճախ ամոթույքը ստանում է սովորականից տարբերվող տեսք:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ամոթույքի շրջանում ցավ եք զգում, խոսեք ձեր գինեկոլոգի հետ։ Վերջինս պետք է պարզի, թե արդյոք ձեր ցավը բուժելի պատճառ ունի, որը տարբերվում է վուլվոդինիայից, օրինակ՝
- սուր խմորասնկիկային (կանդիդոզ) կամ բակտերիալ վարակ
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն, ինչպիսին է հերպեսը (գենիտալ հերպես)
- մաշկի բորբոքային խնդիր
- ամոթույքի գոյացություններ
- դաշտանադադարի միզասեռական համախտանիշ:
Որոշ կանայք, ովքեր չգիտեն, որ ունեն վուլվոդինիա, փորձում են թեթևացնել իրենց ախտանիշները՝ օգտագործելով կանդիդոզային վարակի բուժման միջոցնեեր: Սակայն, կարևոր է ստուգում անցնելը, քանի որ բժիշկը կարող է ձեզ զննել և ճիշտ բուժում առաջարկել:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-07-2024
Վերջին վերանայում՝ 05-07-2024