Ուիպլի հիվանդությունը, որը նաև հայտնի է որպես ինտեստինալ (բարակաղիքային) լիպոդիստրոֆիա, հազվադեպ հանդիպող բակտերիալ վարակ է, որն առավել հաճախ ազդում է հոդերի և մարսողական համակարգի վրա:
Ուիպլի հիվանդությունը խանգարում է նորմալ մարսողությանը՝ խաթարելով սննդի քայքայումը և խոչընդոտելով ձեր օրգանիզմի՝ սննդանյութերը ներծծելու ունակությունը, ինչպիսիք են ճարպերն ու ածխաջրերը:
Ուիպլի հիվանդությունը նաև կարող է վարակել այլ օրգաններ՝ ներառյալ գլխուղեղը, սիրտը և աչքերը:
Առանց պատշաճ բուժման, Ուիպլի հիվանդությունը կարող է ստանալ ծանր կամ մահացու ընթացք: Այնուամենայնիվ, հակաբիոտիկային կուրսը կարող է բուժել այս հիվանդությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2024
Վերջին վերանայում՝ 24-07-2024