Դաստակի ցավ. ախտանիշներ
16-03-2021
1 րոպե

Կախված պատճառից, դաստակի ցավը կարող է լինել տարբեր:
Օրինակ, օստեոարթրիտի ցավը հաճախ բնութագրվում է որպես բութ ատամնացավին նմանվող, մինչդեռ կարպալ թունելի համախտանիշը սովորաբար առաջացնում է ծակոցներ կամ թմրածություն, հատկապես՝ գիշերային ժամերին:
Դաստակի ցավի հստակ տեղորոշումը նույնպես օգնում է հասկանալու ձեր ախտանիշի առաջացման պատճառը:
Ե՞րբ դիմել բժշկին
Դաստակի ցավի ոչ բոլոր դրվագներն են պահանջում բժշկական օգնություն: Թեթև ձգումներից կամ «անհաջող» շարժումներից առաջացած մեղմ ցավերը սովորաբար թուլանում կամ վերանում են տեղային սառեցնող միջոցներով (օրինակ՝ սառցեպարկ), տվյալ ձեռքին և դաստակին հանգիստ տալով կամ առանց դեղատոմսի վաճառվող սովորական ցավազրկողներով:
Սակայն, եթե ցավը պահպանվում է մի քանի օր կամ ուժգնանում է, ապա այցելեք ձեր բժշկին: Ուշացած ախտորոշումը և բուժումը կարող են բերել ոչ լիարժեք լավացման, շարժումների սահմանափակման և երկարատև հաշմանդամության:
Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021