Skip to main content

Նկարագիր - Ձեռքի ցավ

Ձեր վերին վերջույթը կարող է ցավել բազմաթիվ տարբեր պատճառներով՝ սկսած հոդաբորբից մինչև նյարդերի ճնշում:

Կախված պատճառից, ձեռքերից մեկնումեկի կամ երկուսի որևէ շրջանում կամ ամբողջ վերջույթով տարածվող ցավը կարող է սկսվել հանկարծակի կամ զարգանալ աստիճանաբար:

Բազմաթիվ դեպքերում ձեռքի ցավը կարող է իրականում սկսվել ոչ թե տվյալ վերջույթում, այլ՝ պարանոցում կամ թիկունքում, որից հետո ճառագայթվել դեպի մեկ կամ երկու ձեռքերը: Նաև հիշեք, որ ձեռքի ցավը, մասնավորապես, դեպի ձեր ձախ վերին վերջույթ ճառագայթվող և թուլությամբ ու հոգնածության զգացումով ուղեկցվող հանկարծակի ցավը կարող է լինել շատ ավելի լուրջ հիվանդության ահազանգ, ինչպիսին է սրտամկանի ինֆարկտը:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-02-2021
Վերջին վերանայում՝ 26-04-2024