Skip to main content

Նկարագիր - Դրեսլերի համախտանիշ

Դրեսլերի համախտանիշը սիրտը շրջապատող պարկի՝ պերիկարդի բորբոքումն է (պերիկարդիտ):

Ենթադրվում է, որ այն առաջանում է որպես իմունային համակարգի արձագանք սրտի հյուսվածքի կամ սրտապարկի վնասմանը (պերիկարդ): Այսպիսի վնասում կարող է առաջանալ սրտամկանի ինֆարկտից, վիրահատությունից կամ տրավմատիկ վնասվածքից հետո: Ախտանիշներից են կրծքավանդակային ցավ, որը կարող է նմանվել սրտամկանի ինֆարկտի ցավերին:

Դրեսլերի համախտանիշը, որը նաև կոչվում է հետինֆարկտային համախտանիշ, հետտրավմատիկ պերիկարդիտ, հետսրտավնասվածքային համախտանիշ և հետպերիկարդիոտոմիայի համախտանիշ:

Հոդվածը հրապարակվել է՝ 16-02-2021
Վերջին վերանայում՝ 26-04-2024