Skip to main content

Նկարագիր - Հիպոկալցեմիա

Հիպոկելցեմիա է կոչվում արյան կալցիումի մակարդակի անկումը, որը կարող է ուղեկցվել տարբեր գանգատներով և ախտանիշներով:

Որոշ մարդկանց մոտ, հատկապես, երբ կալցիումի մակարդակի նվազեցումը չնչին է, որևէ գանգատ կամ ախտանիշ կարող է չդրսևորվել: Այլ դեպքերում կարող են զարգանալ ծանր, երբեմն՝ կյանքին սպառնացող բարդություններ:

Ձեր օրգանիզմում կալցիումն ունի բազմաթիվ կարևոր դերակատարումներ, այդ թվում՝

  • առանցքային նշանակություն ունի օրգանիզմում ընթացող էլեկտրահաղորդման գործընթացների մեջ
  • անփոխարինելի է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար, մասնավորապես, ապահովում է գլխուղեղի և մարմնի մյուս շրջանների միջև նյարդային փոխկապվածությունը՝ նյարդային գրգռի փոխանցումը
  • ապահովում է մկանների կծկումը և ձեր մարմնի շարժունակությունը
  • ապահովում է ոսկրերի ամրությունը, աճը և վերականգնումը:

Ձեր օրգանիզմի կալցիումը քանակները բարելավելու համար բժիշկը կարող է նշանակել սննդակարգի շտկումներ, իսկ ավելի ծանր դեպքերում՝ դեղամիջոցներ և սննդային հավելումներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 04-11-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024