Ականջի բարոտրավման կամ բարովնասվածքը («ինքնաթիռային ականջ» կամ «օդանավային ականջ») ձեր ականջի թմբկաթաղանթի վրա լարվածություն է, որն առաջանում է, երբ օդի ճնշումը ձեր միջին ականջում և շրջակա միջավայրի օդում հավասարակշռված չեն:
Դուք կարող եք ականջի բարոտրավման զգալ, երբ ինքնաթիռում եք, որը թռչիքից առաջ օդ է բարձրանում կամ վայրէջք կատարելիս իջնում է:
Ականջի բարոտրավման նաև կոչվում է միջին աերոօտիտ (աերոօտիտ մեդիա) կամ միջին բարոտիտ (բարոտիտ մեդիա):
Սովորական հնարքները, ինչպիսիք են հորանջելը, կուլ տալը կամ մաստակ ծամելը, հաճախ կարող են օգնել օդի ճնշման տարբերությունների հաղթահարմանը և բարելավել «ինքնաթիռային ականջի» ախտանիշները: Այնուամենայնիվ, ծանր դեպքերում կարող եք դիմել ձեր բժշկին, իսկ նրա խորհրդով՝ նաև քիթ-կոկորդ-ականջաբանին:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-11-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024