Սև ականթոզի հիմնական ախտանիշը մարմնի խոշոր ծալքերում մուգ (գերգունակավորված), հաստ, թավշյա մաշկային հետքերն են:
Այն հաճախ հայտնվում է թևատակերում, աճուկներում և պարանոցի հետևի շրջանում։ Սև ականթոզը դանդաղ է զարգանում։ Ախտահարված մաշկը կարող է քոր առաջացնել և հոտ ունենալ: Երբեմն կարող են աճել մաշկային թմբիկներ (պապիլոմաներ):
Ե՞րբ դիմել բժշկին
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե նկատում եք մաշկային փոփոխություններ, հատկապես, եթե դրանք ի հայտ են գալիս հանկարծակի: Սա կարող է հուշել մեկ այլ հիվանդության կամ առողջական խնդրի առկայության մասին, որը պահանջում է բուժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024