Սև ականթոզը (ականթոզիս նիգրիկանս) վիճակ է, որը մարմնի մեծ ծալքերում առաջացնում է մգացած, հաստացած թավշյա մաշկային հետքեր:
Այն սովորաբար ի հայտ է գալիս թևատակերի (անութային փոս), աճուկների և պարանոցի մաշկային ծալքերում:
Սև ականթոզը հակված է զարգանալ գիրություն ունեցող մարդկանց մոտ: Հազվադեպ, այս մաշկային դրսևորումը կարող է լինել ներքին օրգանների, օրինակ՝ ստամոքսի կամ լյարդի քաղցկեղի նշան:
Սև ականթոզի պատճառի բուժումը կարող է վերականգնել մաշկի սովորական գույնն ու տեսքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024