Սև ականթոզը որևէ առանձնահատուկ բուժում չունի:
Ձեր բժիշկը կարող է առաջարկել ցավի և հոտի դեմ միջոցներ, ինչպիսիք են մաշկային նրբաքսուքները (կրեմ), հատուկ օճառները, դեղամիջոցները և լազերային թերապիան:
Ականթոզի պատճառ հանդիսացող հիվանդության կամ վիճակի բուժումը նույնպես կարող է օգնել: Ահա որոշ օրինակներ:
- Նիհարում (քաշի կորուստ)․ եթե ձեր սև ականթոզի պատճառը ճարպակալումն է, սննդաբանի խորհրդատվությունը և նիհարելը կարող են օգնել:
- Դեղամիջոցների և հավելումների ընդունման դադարեցում. եթե կարծում եք, որ ձեր վիճակը կապված է ձեր օգտագործած դեղամիջոցի կամ հավելումների հետ, ձեր բժիշկը կարող է առաջարկել դադարեցնել դրանց ընդունումը:
- Վիրահատություն․եթե սև ականթոզն առաջացել է քաղցկեղային ուռուցքի պատճառով, ապա ուռուցքը հեռացնելու վիրահատությունը հաճախ մաքրում է մաշկային ախտանիշները:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024