Առողջական խնդիրներ
Սուր լիմֆոցիտային (լիմֆոբլաստային) լեյկեմիա

1 րոպե
Սուր լիմֆոցիտային լեյկեմիան (ՍԼԼ) արյան և ոսկրածուծի քաղցկեղի տեսակ է:
Ոսկրածուծը սպունգանման հյուսվածք է, որում առաջանում են արյան բջիջները:
Սուր լեմֆոցիտային լեյկեմիայի «սուր» բառը վերաբերվում է այն փաստին, որ հիվանդությունը զարգանում է արագորեն՝ ստեղծելով հասունի փոխարեն ոչ հասուն արյան բջիջներ, իսկ «լիմֆոցիտային» բառը նշվում է, քանի որ հիվանդության պատճառով ախտահարվում են արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) տեսակ համարվող լիմֆոցիտները: Սուր լիմֆոցիտային լեյկեմիան նաև հայտնի է որպես սուր լիմֆոբլաստային լեյկեմիա:
Սուր լիմֆոցիտային լեյկեմիան երեխաների շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակն է, որի բուժումը կարող է բարձրացնել լավանալու հավանականությունը: Հիվանդությունը շատ ավելի ցածր հաճախանակությամբ նաև կարող է հանդիպել չափահասների մոտ:
Հոդվածը տեղադրվել է՝ 08-09-2021 վերանայվել է՝ 08-09-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: