Սուր լիմֆոցիտային լեյկեմիա․ ախտանիշներ
08-09-2021
1 րոպե

Երեխաների շրջանում սուր լիմֆոցիտային լեյկեմիայի սկզբնական ախտանիշներն առանձնահատուկ չեն:
Մասնավորապես, սուր լիմֆոցիտային լեյկեմիան կարող է սկսվել և ընթանալ հետևյալ ախտանիշներով՝
- լնդային արյունահոսություններ
- ոսկրային ցավեր
- ջերմության բարձրացում
- հաճախակի կամ կրկնվող վարակներ
- հաճախակի կամ սուր քթային արյունահոսություններ
- պարանոցի, թևատակերի, որովայնի կամ աճուկների շրջանում մեծացած (այտուցված) ավշային հանգույցներ
- գունատություն
- շնչարգելություն
- թուլություն, հոգնածություն կամ կենսաուժի նվազում:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր կամ երեխայի բժշկին, եթե նկատել եք որևէ գանգատ կամ ախտանիշ, որը շարունակաբար անհանգստացնում է ձեզ:
Սուր լիմֆոցիտային լեյկեմիայի բազմաթիվ ախտանիշներ կարող են նմանվել գրիպին: Այնուամենայնիվ, գրիպի գանգատներն ու նշաններն ի վերջո բարելավվում են: Ուստի, եթե անհանգստացնող ախտանիշների ակնկալվող բարելավում չի գրանցվում, դիմեք բժշկին:
Հոդվածը վերանայվել է՝ 08-09-2021