Ընդհանուր առմամբ սուր լիմֆոցիտային լեյկոզի բուժումը կազմված է մի շարք փուլերից:
- Ինդուկցիոն (մեկնարկային) բուժում. բուժման առաջին փուլի նպատակը արյան և ոսկրածուծի լեյկոզային բջիջների մեծ մասի ոչնչացումն է և արյան բջիջների նորմալ արտադրության վերականգնումը:
- Կոնսոլիդացիոն (ամրապնդող) բուժում. նաև կոչվում է հետ-ռեմիսիոն բուժում, որի նպատակը օրգանիզմում մնացած լեյկոզային բջիջների ոչնչացումն է:
- Պահպանողական բուժում. բուժման երրորդ փուլը կանխարգելում է լեյկոզային բջիջների վերաճը: Այս փուլում օգտագործվում են ավելի ցածր դեղաչափերով բուժումներ, որոնք շարունակվում են երկար ժամանակի ընթացքում, հաճախ՝ տարիներ:
- Ողնուղեղի կանխարգելիչ բուժում. բուժման յուրաքանչյուր փուլի ընթացքում սուր լիմֆոցիտային լեյկոզով մարդիկ կարող են ստանալ լրացուցիչ բուժում կենտրոնական նյարդային համակարգում տեղակայված լեյկոզային բջիջները ոչնչացնելու համար: Այս տեսակի բուժման ժամանակ քիմիաթերապիայի դեղերը հաճախ ուղղակիորեն ներարկվում են ողնուղեղը շրջապատող (ողնուղեղային) հեղուկի մեջ, որը նաև կոչվում է լիքվոր:
Կախված ձեր իրավիճակից, սուր լիմֆոցիտային լեյկոզի բուժման փուլերը կարող են ձգվել երկու-երեք տարի:
Բուժումները կարող են ներառել հետևյալը:
- Քիմիոթերապիա. քիմիոթերապիան, որն օգտագործում է դեղամիջոցներ քաղցկեղի բջիջները սպանելու համար, սովորաբար օգտագործվում է որպես ինդուկցիոն թերապիա սուր լիմֆոցիտային լեյկոզով երեխաների և չափահասների համար: Քիմիոթերապիայի դեղամիջոցները կարող են օգտագործվել նաև կոնսոլիդացիոն և պահպանողական բուժման փուլերում:
- Թիրախային թերապիա. թիրախային դեղորայքային թերապիան կենտրոնանում է քաղցկեղի բջիջներում առկա առանձնահատկությունների վրա: Արգելափակելով այս «թույլ» տեղերը՝ թիրախային դեղորայքային թերապիաները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան: Ձեր լեյկոզի բջիջները կթեստավորվեն՝ պարզելու, թե արդյոք թիրախային թերապիան կարող է օգտակար լինել ձեզ համար: Թիրախային թերապիան կարող է օգտագործվել միայնակ կամ քիմիոթերապիայի հետ միասին՝ ինդուկցիոն, կոնսոլիդացիոն կամ պահպանողական բուժման փուլերում:
- Ճառագայթային թերապիա (ռադիոթերապիա). ճառագայթային թերապիան քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար օգտագործում է հզոր ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները կամ պրոտոնները: Եթե քաղցկեղի բջիջները տարածվել են կենտրոնական նյարդային համակարգի վրա, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ճառագայթային թերապիա:
- Ոսկրածուծի փոխպատվաստում. ոսկրածուծի փոխպատվաստումը, որը նաև հայտնի է որպես ցողունային բջիջների փոխպատվաստում, կարող է օգտագործվել որպես կոնսոլիդացիոն թերապիա կամ հիվանդության կրկնությունը (ռեցիդիվը) բուժելու համար, եթե այն տեղի ունենա: Այս միջամտությունը թույլ է տալիս լեյկոզով հիվանդին վերականգնել առողջ ոսկրածուծը՝ լեյկոզային ոսկրածուծը փոխարինելով առողջ մարդու լեյկոզից զերծ ոսկրածուծով: Ոսկրածուծի փոխպատվաստումը սկսվում է քիմիոթերապիայի կամ ճառագայթման բարձր չափաբաժիններով՝ ոչնչացնելու լեյկոզ առաջացնող ոսկրածուծը: Այնուհետև ոսկրածուծը փոխարինվում է համատեղելի դոնորի ոսկրածուծով (ալոգեն փոխպատվաստում):
- Իմունային բջիջներ ինժեներիա՝ լեյկեմիայի դեմ պայքարելու համար. մասնագիտացված բուժումը, որը կոչվում է քիմերային հակագենային ընկալիչ (CAR)-T բջջային թերապիա, վերցնում է ձեր մարմնի մանրէների դեմ պայքարող T բջիջները, գենային ինժեներայով դրանք ձևափոխում է քաղցկեղի դեմ պայքարելու համար և ետ ներարկում ձեր օրգանիզմ:
Մեծ տարիքով չափահասների բուժումը
Մեծ, ինչպիսիք են 65 տարեկանից բարձր տարիքով չափահասները, հակված են բուժման ավելի շատ բարդությունների: Եվ, ընդհանուր առմամբ, մեծ տարիքով չափահասների համար ընդհանուր առմամբ հիվանդության ելքն ավելի վատ է, քան այն երեխաների, ովքեր բուժվում են սուր լիմֆոցիտային լեյկոզի դեմ:
Քննարկեք ձեր տարբերակները ձեր բժշկի հետ: Ելնելով ձեր ընդհանուր առողջական վիճակից և ձեր նպատակներից ու նախասիրություններից՝ դուք կարող եք որոշել բուժում ստանալ ձեր լեյկոզի դեմ:
Որոշ մարդիկ կարող են հրաժարվել քաղցկեղի բուժումից՝ փոխարենը կենտրոնանալով բուժումների վրա, որոնք բարելավում են իրենց ախտանիշները և օգնում են առավելագույնս օգտագործել ապրելու մնացած ժամանակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-09-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024