Գրադարան
Սուր միելոգեն (միելոբլաստային) լեյկոզ

1 րոպե
Սուր միելոգեն լեյկոզը (ՍՄԼ) արյան և ոսկրածուծի քաղցկեղ է: Ոսկրածուծը ոսկորների ներսում գտնվող սպունգանման հյուսվածք, որտեղ ձևավորվում են արյան բջիջները:
Սուր միելոգեն լեյկոզի դեպքում «սուր» բառը բնորոշում է հիվանդության արագ զարգացումը: Այն կոչվում է միելոգեն լեյկոզ, քանի որ այն ազդում է արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) այն խմբի վրա, որոնք կոչվում են միելոիդ բջիջներ և նորմայում զարգանում են մինչև արյան հասուն բջիջների տարբեր տեսակների, ինչպիսիք են արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ), արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկները (թրոմբոցիտներ):
Սուր միելոգեն լեյկոզը նաև հայտնի է որպես սուր միելոիդ լեյկոզ, սուր միելոբլաստիային լեյկոզ, սուր գրանուլոցիտային լեյկոզ և սուր ոչ լիմֆոցիտային լեյկոզ:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-07-2023 վերանայվել է՝ 28-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: