Գրադարան
Սուր միելոգեն լեյկոզ. ախտանիշներ

1 րոպե
Սուր միելոգեն լեյկոզի վաղ փուլերի ընդհանուր գանգատներն ու ախտանիշները կարող են նմանվել գրիպի կամ այլ տարածված հիվանդություններին:
Սուր միելոգեն լեյկոզի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ջերմություն
- ոսկրային ցավ
- քնկոտություն և հոգնածություն
- շնչարգելություն և հևոց
- գունատ մաշկ
- հաճախակի վարակներ
- հեշտ արյունազեղումներ և կապտուկներ
- անսովոր արյունահոսություն, օրինակ՝ քթից և լնդերից հաճախակի արյունահոսություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ձեր մոտ առաջանում են անսովոր թվացող կամ ձեզ անհանգստացնող գանգատներ կամ ախտանիշներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-07-2023 վերանայվել է՝ 28-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: