Ամբլիոպիայի գանգատները և ախտանիշները ներառում են հետևյալը:
- Աչքերից մեկը կարծես «թափառում» կամ «լողում է» դեպի ներս կամ դուրս:
- Աչքերը կարծես միասին և ներդաշնակ չեն գործում:
- Տեսողական խոր (եռաչափ) ընկալման թուլություն:
- Տեսողությունը կենտրոնացնելիս մի աչքի կկոցում կամ փակում:
- Տեսողությունը լարելիս գլխի առաջ թեքում:
- Տեսողության սքրինինգային թեստերի ոչ նորմալ արդյունքներ:
Երբեմն «ծույլ աչքը» հայտնաբերվում է միայն աչքի քննությամբ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր երեխայի բժշկին, եթե նկատում եք, որ կյանքի առաջին մի քանի շաբաթներից հետո նրա աչքը «թափառում», «լողում» կամ անորոշ և անկառավարելի շարժումներ է կատարում: Տեսողության ստուգումը հատկապես կարևոր է, եթե առկա է «խաչված աչքերի» (զուգամիտվող շլություն), մանկական կատարակտի կամ աչքի այլ խնդիրների ընտանեկան պատմություն (անամնեզ):
Բոլոր երեխաների համար 3-ից 5 տարեկան հասակում առաջարկվում է աչքի համապարփակ քննություն (զննում):
Հոդվածը հրապարակվել է՝ 25-07-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024