Ամիլոիդոզը կարող է թիրախավորել և լրջորեն վնասել տարբեր, այդ թվում՝ կենսականորեն կարևոր օրգաններ և համակարգեր:
- Սիրտ. ամիլոիդ սպիտակուցը նվազեցնում է սրտի կծկումների միջև ընկած ժամանակահատվածում արյունով լցվելու սրտի ունակությունը: Ժամանակի ընթացքում յուրաքանչյուր կծկման ժամանակ ավելի ու ավելի քիչ արյուն է մղվում դեպի զարկերակներ, որը կարող է առաջացնել շնչարգելություն և հևոց (սրտային անբավարարություն): Եթե ամիլոիդոզն ազդում է սրտի էլեկտրական համակարգի վրա, կարող են զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա): Ամիլոիդների հետ կապված սրտային խնդիրները կարող են դառնալ կյանքին վտանգ ներկայացնող:
- Երիկամներ. ամիլոիդը կարող է վնասել երիկամների քամազատիչ (ֆիլտրող) համակարգը: Սա ազդում է նյութափոխանակության արգասիքների և այլ թափոնային նյութերի օրգանիզմից հեռացման երիկամների ունակության վրա: Այն, ի վերջո կարող է հանգեցնել երիկամային անբավարարության:
- Նյարդային համակարգ. նյարդային ախտահարումը կարող է առաջացնել մատների և ոտնաթաթերի ցավ, թմրածություն կամ ծակծկոցներ: Եթե ամիլոիդն ազդում է աղիքների գործունեությունը վերահսկող նյարդերի վրա, կարող է զարգանալ փորկապության և փորլուծության փոփոխական ժամանակաշրջաններ: Արյան ճնշումը կարգավորող նյարդերի վնասումը կարող է մարդկանց մոտ առաջացնել գլխապտույտ կամ ուշագնացություն, եթե նրանք շատ արագ ոտքի կանգնեն (օրթոստատիկ հիպոտենզիա):
Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024