Գրադարան

Ամիլոիդոզ. ախտանիշներ

Ամիլոիդոզ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Դուք կարող եք չզգալ ամիլոիդոզի ախտանիշները՝ մինչև հիվանդության ավելի ուշ փուլերի զարգացումը:

Ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված նրանից, թե որ օրգաններն են ախտահարվել:

Ամիլոիդոզի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝

  • ուժեղ հոգնածություն և թուլություն
  • շնչարգելություն և հևոց
  • ձեռքերի կամ ոտքերի թմրածություն, ծակոցներ կամ ցավ
  • կոճերի և ոտքերի այտուցվածություն
  • փորլուծություն, հնարավոր է՝ արյունով կամ փորկապություն
  • մեծացած լեզու (մակրոգլոսիա), երբեմն՝ կտրտված եզրի տեսքով
  • մաշկային փոփոխություններ, ինչպիսիք են հաստացումը, հեշտ արյունազեղումներ և կապտուկներ առաջանալը և աչքերի շուրջ մանուշակագույն բծերը («ջրարջի աչքեր»):

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե պարբերաբար զգում եք ամիլոիդոզի հետ կապված որևէ գանգատ կամ ախտանիշ:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-07-2023 վերանայվել է՝ 26-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով