Գրադարան

Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. կանխարգելում

Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. կանխարգելում

Time Read 1 րոպե

Ձեզ մոտ հակաբիոտիկ-կապված փորլուծությունը կանխելու համար փորձեք հետևյալ միջոցները:

  • Ընդունեք հակաբիոտիկներ միայն անհրաժեշտության դեպքում և ձեր բժշկի նշանակմամբ. մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, եթե ձեր բժիշկը չզգա, որ դրանք անհրաժեշտ են: Հակաբիոտիկները կարող են բուժել բակտերիալ վարակները, բայց դրանք չեն օգնի վիրուսային վարակներին, ինչպիսիք են մրսածությունը (սուր շնչառական վիրուսային վարակը) և գրիպը:
  • Խնդրեք խնամակալներին լվանալ ձեռքերը. եթե դուք խնամք եք ստանում տանը կամ հիվանդանոցում, խնդրեք բոլորին լվանալ ձեռքերը կամ օգտագործել ալկոհոլային հիմքով ձեռքերը ախտահանող միջոց՝ նախքան ձեզ դիպչելը:
  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե նախկինում ունեցել եք հակաբիոտիկ-կապված լուծ կամ C. difficile. անցյալում մեկ անգամ հակաբիոտիկ-կապված լուծ կամ C. difficile ունենալը մեծացնում է հավանականությունը, որ հակաբիոտիկները նորից նույն ռեակցիան առաջացնեն: Նման դեպքերում ձեր բժիշկը կարող է ձեզ համար այլ հակաբիոտիկ ընտրել:

Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2023 վերանայվել է՝ 01-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով