Գրադարան
Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. ախտանիշներ

1 րոպե
Մարդկանց մեծ մասի համար հակաբիոտիկ-կապված փորլուծությունն առաջացնում է թեթև գանգատներ և ախտանիշներ:
Դրանցից են՝
- թուլացած կղանք
- ավելի հաճախակի աղիքների դատարկում:
Հակաբիոտիկ-կապված փորլուծությունը հավանաբար կսկսվի հակաբիոտիկ ընդունելուց մոտ մեկ շաբաթ անց: Երբեմն, սակայն, փորլուծությունը և այլ ախտանշանները կարող են ի հայտ չգալ հակաբիոտիկների բուժումն ավարտելուց օրեր կամ նույնիսկ շաբաթներ անց:
Clostridioides difficile (նախկինում՝ Clostridium difficile) վարակ
C. difficile-ն թույն (տոքսին) արտադրող բակտերիա է, որը կարող է ավելի լուրջ հակաբիոտիկ-կապված փորլուծություն առաջացնել: Ի լրումն այն բանի, որ C. difficile վարակը կարող է առաջացնել կղանքի թուլացում և ավելի հաճախակի կղազատում, այն նաև կարող է զարգացնել՝
- ծանր փորլուծություն և ջրազրկում
- ստորորովայնի ցավ և ջղաձգություն (սպազմ)
- ցածր աստիճանի ջերմություն
- սրտխառնոց
- ախորժակի կորուստ:
Ե՞րբ դիմել բժշկին
Անմիջապես զանգեք ձեր բժշկին, եթե ունեք հակաբիոտիկ-կապված փորլուծության լուրջ գանգատներ և ախտանիշներ: Այս գանգատներն ու ախտանիշները հաճախ դրսևորվում են մի շարք այլ վիճակների ժամանակ, ուստի ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետազոտություններ, ինչպիսիք են կղանքի կամ արյան թեստերը՝ պատճառները պարզելու համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2023 վերանայվել է՝ 01-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. պատճառներ
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. բարդություններ
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. կանխարգելում
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. ախտորոշում
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. բուժում
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. ինքնօգնություն