Գրադարան
Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. բուժում

1 րոպե
Հակաբիոտիկ-կապված լուծի բուժումը կախված է ձեր գանգատների և ախտանիշների ծանրության աստիճանից:
Թեթև փորլուծության բուժումը
Եթե դուք ունեք թեթև փորլուծություն, ձեր ախտանշանները հավանաբար կվերանան հակաբիոտիկների բուժման ավարտից հետո մի քանի օրվա ընթացքում: Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեզ դադարեցնել հակաբիոտիկային բուժումը՝ մինչև ձեր փորլուծությունը չվերանա:
C. difficile վարակ առաջացնող վնասակար բակտերիայի բուժումը
Եթե ձեզ մոտ զարգացել է C. difficile վարակ, ձեր բժիշկը, հավանաբար, կդադարեցնի այն հակաբիոտիկը, որը դուք ընդունում եք, և կարող է նշանակել հակաբիոտիկներ, որոնք հատուկ ուղղված են ձեր փորլուծությունն առաջացնող C. difficile բակտերիաները ոչնչացնելու համար: Ձեզանից կարող է պահանջվել նաև դադարեցնել ստամոքսի թթվայնությունը ճնշող դեղամիջոցների ընդունումը: Այս տեսակի վարակ ունեցող մարդկանց մոտ փորլուծության ախտանիշները կարող են կրկնվել և պահանջել կրկնակի բուժում:
Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2023 վերանայվել է՝ 01-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. ախտանիշներ
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. պատճառներ
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. բարդություններ
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. կանխարգելում
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. ախտորոշում
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. ինքնօգնություն