Գրադարան
Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. ինքնօգնություն

2 րոպե
Փորլուծությունը հաղթահարելուն կարող են օգնել հետևյալ միջոցները:
- Խմեք բավականաչափ հեղուկներ. փորլուծության պատճառով հեղուկի թեթև կորստին հակազդելու համար խմեք ավելի շատ ջուր կամ էլեկտրոլիտներ պարունակող ըմպելիքներ: Ավելի ծանր ջրազրկման դեպքում խմեք հեղուկներ, որոնք պարունակում են ջուր, շաքար և աղ, օրինակ՝ բերանային (օրալ) ռեհիդրացիոն լուծույթներ: Փորձեք արգանակ կամ մրգային հյութ, որը շատ շաքար չի պարունակում: Խուսափեք շաքարի բարձր պարունակությամբ կամ ալկոհոլ կամ կոֆեին պարունակող ըմպելիքներից, ինչպիսիք են սուրճը, թեյը և կոլաները, որոնք կարող են վատթարացնել ձեր ախտանիշները: Փորլուծությամբ նորածինների և երեխաների համար հարցրեք ձեր բժշկին բերանային ռեհիդրացիոն լուծույթների օգտագործման մասին, ինչպիսին է Պեդիալիտը՝ կորցրած հեղուկները և էլեկտրոլիտները փոխլրացնելու համար:
- Խուսափեք որոշ մթերքներից. լավ գաղափար է, որ փորլուծության ժամանակ հրաժարվեք կաթնամթերքից, ինչպես նաև յուղոտ և կծու մթերքներից: Սովորաբար դուք կարող եք վերադառնալ սովորական սննդակարգին ձեր ախտանիշների վերացումից անմիջապես հետո:
- Հարցրեք հակալուծային դեղամիջոցների մասին. հակաբիոտիկ-կապված թեթև փորլուծության որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հակալուծային դեղամիջոցներ, ինչպիսիք են Լոպերամիդը (Իմոդիում A-D): Սակայն, այսպիսի դեղամիջոցներ ընդունելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ, քանի որ դրանք կարող են խանգարել ձեր օրգանիզմից թույների (տոքսինների) հեռացումը և հանգեցնել լուրջ բարդությունների: Այս դեղերը չպետք է օգտագործվեն, եթե ձեզ մոտ զարգացել է C. difficile վարակ:
Մարդիկ կարող են դիմել պրոբիոտիկներին, որոնք առկա են յոգուրտի (մածունի) նման մթերքներում, հուսալով, որ կարող են վերականգնել իրենց մարսողական խողովակի առողջ բակտերիաները: Այնուամենայնիվ, չկա համաձայնություն այն մասին, թե արդյոք սովորական պրոբիոտիկները կարող են օգնել հակաբիոտիկ- կապված փորլուծության ախտանիշների մեղմացմանը: Պրոբիոտիկներ ընդունելը, սակայն, կարծես թե վնասակար չէ, եթե չունեք թուլացած իմունային համակարգ:
Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2023 վերանայվել է՝ 01-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. ախտանիշներ
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. պատճառներ
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. բարդություններ
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. կանխարգելում
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. ախտորոշում
- Հակաբիոտիկ-կապված փորլուծություն. բուժում