Գրադարան

Ապլաստիկ անեմիա. ախտանիշներ

Ապլաստիկ անեմիա. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ապլաստիկ անեմիան կարող է ընթանալ առանց որևէ ախտանիշի:

Երբ հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է, ի հայտ են գալիս հետևյալ գանգատները և ախտանիշները՝

  • հոգնածություն
  • շնչարգելություն և հևոց
  • հաճախացած (տախիկարդիա) կամ անկանոն (առիթմիա) սրտի ռիթմ
  • գունատ մաշկ
  • հաճախակի կամ երկարատև ընթացքով վարակներ
  • անհասկանալի կամ հեշտ առաջացող արյունազեղումներ
  • քթային արյունահոսություն և արյունահոսող լնդեր
  • կտրված վերքերից երկարաձգված արյունահոսություն
  • մաշկային ցան
  • գլխապտույտ
  • գլխացավ
  • ջերմություն:

Ապլաստիկ անեմիան կարող է լինել կարճատև կամ ստանալ քրոնիկ ընթացք: Հիվանդությունը կարող է լինել ծանր և անգամ բերել մահվան:

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը կամ մի քանիսը, և չունեք դրա բացատրությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-07-2023 վերանայվել է՝ 27-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով