Գրադարան

Ապլաստիկ անեմիա. ախտորոշում

Ապլաստիկ անեմիա. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ախտանիշների մասին հարցնելուց, ձեր հիվանդության պատմության վերաբերյալ հարցեր տալուց և ձեզ զննելուց հետո, ձեր բժիշկն ամենայն հավանականությամբ խորհուրդ կտա հետևյալ հետազոտությունները՝ ձեզ մոտ ապլաստիկ անեմիա ախտորոշելու կամ ժխտելու համար:

  • Արյան թեստեր. նորմայում, արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ), արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկների (թրոմբոցիտներ) մակարդակը մնում է որոշակի միջակայքում: Ապլաստիկ անեմիայի դեպքում արյան բջիջների այս երեք տեսակների մակարդակներն էլ ցածր են:
  • Ոսկրածուծի բիոպսիա. բժիշկը ձեր մարմնի մեծ ոսկորից, ինչպիսին է ձեր ազդրոսկրը, ասեղով հեռացնում է ոսկրածուծի հյուսվածքից փոքր նմուշ: Նմուշը հետազոտվում է մանրադիտակի տակ՝ արյան հետ կապված այլ հիվանդությունները բացառելու համար: Ապլաստիկ անեմիայի դեպքում ոսկրածուծը պարունակում է ավելի քիչ արյան բջիջներ, քան նորմայում է: Ոսկրածուծի բիոպսիան անհրաժեշտ է ապլաստիկ անեմիայի ախտորոշումը հաստատելու համար:

Ապլաստիկ անեմիայի ախտորոշումը հաստատելուց հետո ձեզ կարող են անհրաժեշտ լինել այլ հետազոտություններ՝ հիվանդության հնարավոր պատճառը պարզելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-07-2023 վերանայվել է՝ 27-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով