Մանկական խոսքի ապրաքսիա ունեցող բազմաթիվ երեխաներ ունեն այլ խնդիրներ ևս, որոնք ազդում են նրանց հաղորդակցվելու ունակության վրա:
Այս խնդիրները պայմանավորված չեն խոսքի ապրաքսիայով, բայց կարող են ի հայտ գալ վերջինիս հետ միասին:
Ախտանիշները կամ խնդիրները, որոնք հաճախ առկա են մանկական խոսքի ապրաքիայի հետ մեկտեղ, ներառում են հետևյալը:
- Հետաձգված լեզու (խոսք), որը կարող է ներառել խոսքի ըմբռնման հետ կապված դժվարություններ, բառապաշարի կրճատում կամ ճիշտ քերականություն օգտագործման անկարողություն բառակապակցության կամ նախադասության մեջ բառերը միմյանց միացնելիս:
- Մտավոր և շարժիչ (մոտոր) զարգացման հետաձգումներ և ընթերցանության, ուղղագրության և գրելու հետ կապված խնդիրներ:
- Կոպիտ և նուրբ շարժիչ (մոտոր) հմտությունների կամ կորդինացիայի հետ կապված խնդիրներ:
- Սոցիալական շփումներում հաղորդակցության օգտագործման հետ կապված խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024